Ներքին 4 տարի առաջ - 17:16 15-02-2022

Մեր հեղափոխական ընկերներին խնդրանք ունենք. եղեգնուտցիների բողոքի ակցիան

Եղեգնուտցիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց, քանի որ իրենց առաջադրած թեկանածուն Գասպար Հակոբյանն է, համագյուղացին, ով երբեք չի եղել համայնքի ղեկավար։ «Համայնքը ցանկանում է, բոլոր երիտասարդները առաջարկում են, որ համայնքի թեկնածուն լինի նա։ Իսկ համայնքի ղեկավարը, որին ես շատ չեմ ճանաչում, Համլետ է անունը, համայնքապետի տեղակալ է աշխատում, և երրորդ թեկնածուն՝ Ռոմանը, նախկինում էլի եղել է թեկնածու։ Նոր ընտրված համայնքի ղեկավարը Վահրամ Խաչատրյանն է, մեր Եղեգնուտը վաղուց արդեն խոշորացված համայնք է, մեծ մասը հեղափոխությանը մասնակցած ժողովուրդ են, Կառավարության կողմից են, ու ուզում ենք, որ իրենք մեր կարծիքն այս անգամ լսեն» ,-ասաց Եղեգնուտի բնակիչը։

Նա ասաց, որ ընտրությունները եղել են դեկտեմբերի 5-ին, իսկ իրենց որևէ պատասխան դեռ չեն ասել, իսկ մտավախությունը միայն մեկն է, որ ժողովուրդն առաջարկում է թեկնածու, որը կարող է չնշանակեն։ «Մենք չգիտենք, թե ի՞նչ վնաս կլինի։
Նրան, ում, որ ուզում են նշանակել համայնքապետ, երկար տարիներ այստեղ չի ապրել, աշխատել է Եվրոպայում։ Խոսքը երրորդ թեկնածուի մասին է, մենք ուզում ենք մեր թեկնածուին առաջադրել, Հակոբյան Գասպարին, ընտրողների 65-70 %-ը ցանկանում է նրան։ Նա ՔՊ-ական է, տենց ա ստացվում, ընտրությունը երեք ՔՊ-ականների մեջ է»,-ասաց նա։

Երկու հազար բնակիչ ունեցող եղեգնուտ խոշորացված համայնքում կա 1400 ընտրող, համայնքի բնակիչների խոսքով, եթե Կառավարությունը չբավարարի իրենց պահանջները, խառնաշփոթ կլինի։
«Մենք եկել ենք այստեղ մեր հեղափոխական ընկերներին և իշխանությանը խնդրելու, որ գոնե մեկ անգամ հաշվի առնեն ժողովրդի խնդրանքը, նշանակեն ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին, իսկ եթե չկատարեն, արդեն մենք գիտենք՝ ինչ կանենք, էդ հարցին լուծման տարբեր ճանապարհներ կան, իշխանության ո՞նց էին հասնում, ճանապարհ էին չէ՞ փակում, ամեն ինչ էլ անում էին, մենք էլ նման բան կանենք»։
Համայնքի բնակիչները պատմում են, որ 34 տարի համայնքի բնակիչները եղել են կռվի ու պատերազմի մեջ, հիմա խաղաղության ժամանակն է։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան