Ներքին 2 տարի առաջ - 17:55 19-09-2024

Բաքվի և Անկարայի ժամացույցները երեկ են մեզ տրվել․ Հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց Հանրային ռադիոյի այժմյան տնօրեն Արմեն Քոլոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամացույցները Հանրային ռադիոյին տրվել են երեկ, իսկ թե ո՞ւմ կողմից՝ Քոլոյանը հրաժարվեց պատասխանել։

«Ժամացույցները երեկ են մեզ տրվել։ Թող ինձ մեղադրող մարդիկ գան և տեսնեն, թե ինչ ժամացույցներ են տեղադրված, և համոզվեն, արդյոք դա ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ես չեմ հերքում, որ կան Բաքվի և Անկարայի ժամացույցներ, բայց կան նաև այլ քաղաքների ևս։ Չեմ ուզում որևէ այլ բան մեկնաբանել»,- ասաց Արմեն Քոլոյանը։

Հիշեցնենք, որ թեմայի վերբերյալ ավելի վաղ զրուցել էինք Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ