Ներքին 1 տարի առաջ - 14:45 19-09-2024

Հրապարակի ժամն էլ կարող է սկսի Բաքվի ժամը ցույց տալ, եթե շարունակենք հարցը քննարկել․ Խումարյան

«Նոր ա տեղադրվել, այսօր կամ երեկ։ Իմ ժամանակ չի եղել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, անդրադառնալով «Ռադիոլուր» ծրագրում տեղադրված Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներին։

«Սա բնավ նորմալ չէ։ Անկեղծ ասեմ, թե ինչ եմ կարծում։ Այստեղ կա երկու բարդություն։ Առաջինն այն է, որ այդ քայլով փորձում են զրկել Հանրային ռադիոյի գործընկերներին այն հանրային աջակցությունից, որը նրանք ձեռք են բերել տասնամյակների ընթացքում։ Սա արվում է նրա համար, որ մարդկանց ցույց տան այն, որ պետք չէ այս մարդկանց կողքը կանգնել, որովհետև նրանք Բաքվի ժամացույցի տակ նստող մարդիկ են։ Շատ կանխատեսելի էր ժամացույցն այդտեղ, քանի որ կախողը վստահ էր, որ դա ցանցում հայտնվելու է։

Երկրորդն այն է, որ մարդիկ ամաչեն գալ Հանրային ռադիո աշխատանքի և դիմում գրեն, դուրս գան, քանի որ վարչաիրավական իմաստով շատ դժվար բան է զանգվածային ազատումներ իրականացնելը։ Սա արվում է, որ մարդիկ ինքնուրույն, սկզբունքորեն գնան այդ քայլին, ինչը ես չեմ խրախուսում»,- ասաց նա։

Խումարյանի կարծիքով՝ թեմայի վերաբերյալ ցանկացած անդրադարձ կդառնա օվերտոնի պատուհան։

«Իհարկե չի կարելի կախել Բաքվի և Անկարայի ժամեր։ Սա քննարկելի թեմա չէ, իսկ մենք հիմա քննարկում ենք անքննարկելին։ Այդ սենյակում կա զոհվածի մայր, հորաքույր։ Սարսափելի բան է, և սա հենց հիբրիդային տեխնոլոգիա է։ Մենք ստեղծում ենք իրավիճակ, երբ քննարկում ենք անքննարկելին և դա առաջին քայլով դարձնում ենք քննարկելի։ Որպես քաղաքացի՝ ես ռիսկ եմ տեսնում, որ եթե մենք շարունակենք այս հարցը քննարկել, ապա կարող է Հանրապետության հրապարակի ժամն էլ սկսի Բաքվի ժամը ցույց տալ։ Այն, ինչը տաբու էր, մենք դարձնում ենք նորմալ, այս հարցը քննարկելով»,- եզրափակեց Գարեգին Խումարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից