Արտաքին 1 տարի առաջ - 14:15 27-08-2024

Ցուկերբերգը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի ճնշման տակ գրաքննություն է իրականացրել սոցցանցերում

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ինքը Բայդենի վարչակազմի ճնշման տակ գրաքննություն է իրականացրել սոցցանցերում՝ կապված COVID-19-ի և նախագահ Բայդենի որդու հետ: Այս մասին Ցուկերբերգը գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի նախագահ Ջիմ Ջորդանին ուղղված նամակում, իսկ հանձնաժողովը կիսվել է X սոցիալական ցանցի իր էջում։

Ըստ Meta-ի ղեկավարի՝ 2021-ին Բայդենի վարչակազմի պաշտոնյաները «բազմիցս ճնշում են գործադրել» կորպորացիայի վրա «գրաքննության համար COVID-19-ի հետ կապված որոշակի բովանդակություն, ներառյալ երգիծանքն ու հումորը, և նաև մեծ դժգոհություն են հայտնել, երբ մենք մերժել ենք»: Միաժամանակ Ցուկերբերգը վստահեցրել է, որ բովանդակությունը հեռացնելու որոշումը մնացել է հարթակի վրա։

Ցուկերբերգը նաև խոստովանել է, որ զսպել է իր վերահսկողության տակ գտնվող հարթակներում Սպիտակ տան ներկայիս ղեկավար Հանթեր Բայդենի որդու նոթբուքի բովանդակության մասին պատմության տարածումը, որը կարող է վկայել Բայդեն կրտսերի մասնակցության մասին հանցավոր գործունեությանը։

Նա նշել է նաև, որ նախորդ նախագահական շրջանում աջակցել է ընտրական ենթակառուցվածքին, սակայն այս շրջանում չի պատրաստվում նմանատիպ քայլ անել։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը