Լրագրող Դավիթ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
ՀՀ կառավարությունը ու «ՄԱԿ չափանիշները»
Կառավարությանը հարցնում են COP-17 համար գնումների մասին, ընդեղից արձագանքում են, որ սաղ ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան ա արվում։
* Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Դոպինգ Սփեյս» ընկերությունը միայն պաշտոնապես մոտ $1,4 մլն պարտք էր պետությանը ու փողը չի մուծել։
* Չնայած դրան կառավարությունը շուրջ $9 մլն ա հատկացնում նույն ընկերությանը:
Գերտրամաբանական քայլ ու որոշում ա, չէ (մանավանդ, որ էղածը բան չի՝ հարկատուների փողերն ա):
* էն որ այլ երկներ (Ղազախստան, Ուզբեկստան) բյուջեից 0 դրամ ծախսով են իրականացրել էդ համերգը հլը մի կողմ դնենք (բայց չենք մոռանում):
* Հիմա` ԿԳՄՍ-ն սեպտեմբերի 25-ին ԵՎՍ մեկ անգամ (!) «Դոպինգ Սփեյս»-ից պահանջում ա որ վճարումը անեն, կամ գոնե ժամանակացույց ներկայացնեն:
ԲԱՅՑ հոկտեմբերի 13-ի դրությամբ ընկերությունը նույնիսկ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԿԳՄՍ-ին։
* Ընկերությունում վստա՞հ են, որ ոչ մեկ չի գալու ստուգումների, խուզարկությունների, կապարակնքելու․․․
Չնայած՝ ոնց վստահ չլինեն, եթե ստեղծվելուց կարճ ժամանակ հետո հենց իրանք են ստանում Սնուփ Դոգի / Լոպեսի համերգների պատվերը։
Ու $1,4 մլն պարտք լինելու պարագայում էլի ստանում են COP-17-ի պատվերը։
* Կառավարությունում, ենթադրվում ա, էս ընկերության (անշուշտ՝ անշահախնդիր) ֆանատներն են նստած։
* Կարող ենք համոզված լինել, որ սա ՄԱԿ-ի չափորոշիչներին լրիվ համապատասխան ա։
ԲԱՅՑ «ՄԱԿ»-ը ստեղ ոչ թե «Միավորված ազգերի կազմակերպություն»-ն ա, այլ ասենք՝ Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցությունը»։
Էն Գուրգեն Արսենյանի, որը նաև ՀՀԿ «հիմնադիր անդամներից մեկն ա» (իր իսկ խոսքերով):
Զանավեսկա