Խորագիր 1 տարի առաջ - 21:00 20-09-2025

Խորագիր. Կոռուպցիայի գործը կարճվել է, նոր գրաքննություն և հին փիար, վարորդներին էլի տուգանելու են

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը վերսկսում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով կարևոր իրադարձություններին ու վերլուծելով դրանք։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Ավետիք Քերոբյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի կասածելի և անուն նվիրատվությունների թեմայով նախաձեռնած քրեական վարույթի կարճումը, կառավարության կողմից շրջանառության դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը, որն իրականում գրաքննության նոր ձև է, քանի որ այսուհետ մշակութային միջոցառումները պետք է համապատասխանեն այսպես կոչված «Իրական Հայաստանի» հայեցակարգին, վարորդներին տուգանելու նոր տարբերակները։

Քննարկել ենք նաև՝ արդյոք կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանն ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի WhatsApp-ի համարը, թե՞ ոչ։

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան