Արտաքին 38 րոպե առաջ - 15:01 19-10-2026

Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հանձնարարել է դեպարտամենտների պրեֆեկտներին պարետային ժամ սահմանել մի քանի շրջաններում՝ անկարգությունների պատճառով:

«Ես խնդրեցի նահանգապետերին այսօր երեկոյան մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանել։ Մասնակի պարետային ժամ», – ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով անկարգությունների հետ կապված ճգնաժամային շտաբի նիստից հետո։