Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:22 27-07-2021

Թունիսի նախագահը պարետային ժամ է մտցրել

Թունիսի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, երկուշաբթի օրվանից սկսած՝ երեկոյան 7-ից առավոտյան 6-ը, պարետային ժամ է մտցվել՝ բողոքի ցույցերով պայմանավորված: Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», հատուկ ռեժիմը գործելու է մինչև օգոստոսի 27-ը:

Անկարգությունները Թունիսի քաղաքներում սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Կաիս Սաիդը հայտարարել է խորհրդարանի գործունեությունը դադարեցնելու և վարչապետին, պաշտպանության նախարարին և արդարադատության նախարարության ղեկավարին հեռացնելու մասին: Տեղական ընդդիմությունն այս որոշումներն անվանել է պետական հեղաշրջում:

Անցյալ հանգստյան օրերին Թունիսում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել, քանի որ հասարակությունը դժգոհ էր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կառավարության աշխատանքից:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան