Մամուլ 2 տարի առաջ - 08:30 10-08-2024

Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը․ վերջինս կառավարությունից արդեն «մեսիջ» է ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկելու է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։

«Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից պարզ դարձավ, որ ֆեդերացիայի բողոքն այդքան էլ մեծ դեր չի ունենա` որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքի նոտան, որը պետք է բողոք հղի ՄՕԿ-ին (Միջազգային օլիմպիական կազմակերպություն), որպեսզի հաշվի առնվի այս բողոքը. թերևս սա էլ տեղի կունենա:

Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն արդեն մեսիջ է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որ պետք է բողոք ներկայացնել, որպեսզի առավել հստակ լինի դժգոհությունը։
«Ժողովուրդ» օրաթերթն ունի նաև տեղեկություններ, որ Արթուր Ալեքսանյանը որոշել է մինչև վերջ պայքարել և ոսկե մեդալ ստանալ։

Օգոստոսի 12-ին մարզիկները արդեն հետ են վերադառնալու Հայաստանի Հանրապետություն և սկսելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, առ այն, որ տեղի ունեցած մրցավարությունը անարդար է եղել. եթե անգամ օլիմպիական կոմիտեի բողոքը ոչ մի օգուտ չտա, մարզիկները պատրաստ են դիմելու Լոզանի մարզական դատարան և պայքարելու մինչև վերջ, որպեսզի հասնեն իրենց ուզած արդյունքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ