Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 08:47 02-08-2024

Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրային ռադիոյի տնօրենի հետընտրական գործընթաց. Օր 3-րդ:
Հանրային հեռարձակողի խորհուրդը իր էջում հրապարակեց «անպարկեշտ առաջարկների» փաթեթը, որի մասին խոսում եմ այս օրերին, և որը մերժելուց հետո սկսվեցին խնդիրները: Ես էլ եմ այն հրապարակում: Տեքսը ստորև:

Պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել, սովորական փարիսեցիություն է: Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում:

Հատկանշական է, որ փաստաթուղթը գրաքննություն հաստատելուն ուղղված վերջին 30 տարվա մեջ հրապարակված առաջին պաշտոնական իրեղեն ապացույցն է: Խնդրում եմ այն ուշադիր կարդալ:
Ինչո՞ւ է Խորհուրդն այն հրապարակել: Ունեմ վարկածներ, որոնք շուտով կքննարկենք:
Կրկնում եմ պնդումս՝ Խորհուրդը պետք է հրաժարական տա: Ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է:
-------
Հանրային հեռարձակողների խորհրդի Եզրակացությունը՝ Հանրային ռադիոյի Ռադիոլուր լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ

Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․

Ռադիոլուրի առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։

Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․
1․Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։

2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։

4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։
5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։
Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։

Խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան
17 դեկտեմբեր, 2021»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին