Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 21:41 27-10-2026

Մոսկվան և Կիևը հայտարարել են, որ Ալյոշկիում հրադադարի ռեժիմը պահպանվում է

Ուկրաինայի Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվում են ամբողջությամբ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի՝ Կիևի ժամանակով 17։30-ի դրությամբ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան պահպանում են հումանիտար առաքելության իրականացման հետ կապված որոշակի տարածքներում հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Հրադադարը գործում է հոկտեմբերի 27-ից՝ Կիևի ժամանակով 03։00-ից, իսկ Մոսկվայի ժամանակով՝ 04։00-ից, և կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը՝ Մոսկվայի ժամանակով 22։59-ը։ Լուբինեցի խոսքով՝ կողմերից ոչ մեկի կողմից հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան։ Սոցիալական ցանցերում նա գրել է, որ Ալյոշկիում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվում են ամբողջությամբ, և հոկտեմբերի 27-ի՝ ժամը 17։30-ի դրությամբ՝ խախտումներ չեն արձանագրվել ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմից։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
22:51 Իմացե՛ք՝ ձեզ կրկին խաբում են․ Արմեն Աշոտյանը՝ ԵՄ-ին միանալու մասին