Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է անմիջականորեն խոսել Վլադիմիր Պուտինի հետ. այս ուղերձը Ռուսաստանի նախագահին փոխանցել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։
Միևնույն ժամանակ, ըստ Ուշակովի, Պուտինը, իր հերթին, հիշեցրել է Զելենսկիին, որ եթե նա ցանկանում է ուղիղ բանակցություններ, կարող է գալ Մոսկվա։
«Մեր ղեկավարը կրկին կրկնել է, որ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել, պետք է գա Մոսկվա, որտեղ նրա համար կապահովվեն բոլոր պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում «Վեստի»-ն։
Ռուսաստանի նախագահի օգնականը նշել է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների մակարդակով շփումն առավել իմաստալից է բանակցային գործընթացի ավարտից հետո։