Արտաքին 2 տարի առաջ - 17:00 19-07-2024

Ես ողջ մնացի Աստծո շնորհիվ․ Թրամփը մանրամասներ է հայտնել իր մահափորձի մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր դեմ կատարված մահափորձից 5 օր անց ընդունել է պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու։ Ինչպես փոխանցում է ամերիկյան Fox News-ը, առաջադրումն ընդունելիս, պետության նախկին ղեկավարը կենտրոնացել է ազգային միասնության վրա, նաև մանրամասներ հայտնել իր դեմ կատարված մահափորձին հաջորդած րոպեների վերբերյալ։

Թրամփը պնդել է, որ ինքն առաջադրում է որպես ողջ Ամերիկայի նախագահի թեկնածու․

«Ես առաջադրվում եմ որպես ամբողջ Ամերիկայի նախագահի թեկնածու, ոչ թե Ամերիկայի կեսի, որովհետև Ամերիկայի կեսում հաղթելը հաղթանակ չէ։ Մեր հասարակությունում առկա տարաձայնությունն ու պառակտումը պետք է բուժվեն։ Որպես ամերիկացիներ, մենք միասին կապված ենք մեկ ճակատագրով և մեր ընդհանուր ճակատագրով: Մենք վերելք ենք կատարում միասին կամ անկում ենք ապրում»։

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն շնորհակալություն է հայտնել իր դեմ կատարված մահափորձից հետո իրեն ցուցաբերված մեծ աջակցության համար։

«Այնքան շատ մարդիկ են ինձ հարցրել, թե ինչ է տեղի ունեցել, հետևաբար, ես ձեզ կպատմեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Դուք սա ինձնից երկրորդ անգամ չեք լսի, քանի որ դա շատ ցավալի է պատմել»,- ասել է նա։

Թրամփի խոսքով՝ ինքը փոքր-ինչ շրջել է գլուխը, որպեսզի էկրանին տեսնի ներգաղթի մասին տվյալները․ «Դիագրամը տեսնելու համար ես սկսեցի գլուխս շրջել դեպի աջ և պատրաստվում էի սկսել ավելի շատ շրջել, ինչը, բարեբախտաբար, չարեցի, երբ լսեցի բարձր սուլող ձայն և զգացի, թե ինչպես է ինչ-որ բան հարվածում ինձ շատ, շատ ուժեղ, աջ ականջիս։ Ես ինքս ինձ ասացի՝ այդ ի՞նչ էր, դա միայն կարող էր փամփուշտ լինել»։

ԱՄՆ նախկին նախագահը գովաբանել է նաև գաղտնի ծառայության «շատ քաջ» գործակալներին, որոնք շտապել են բեմ և իրենց մարմնով ծածկել իրեն, նաև նշել, որ ողջ է մնացել Աստծո շնորհիվ։ Նա նաև խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել հրշեջ Քորի Քոմփերատորի հիշատակը, որը զոհվել է հանրահավաքի ժամանակ՝ կրակոցներից պաշտպանելով իր ընտանիքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է