Ներքին 2 տարի առաջ - 23:09 12-07-2024

Մեզանում Իրանի ընկալումն աղճատված է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանում շատերը չգիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ նաև քարոզչական ճակատում պայքարող և իրենց հայրենիք Իրանի շահերն առաջ մղող իրանցի մասնագետների և փորձագետների մի երևելի հատված կազմում են հենց ատրպատականցիները, որոնց մայրենի լեզուն ատրպատականյան թյուրքերենն է։

Սա միգուցե շատ տարօրինակ կարող է թվալ, որովհետև մեզանում Իրանի ընկալումն աղճատված է ադրբեջանական (հիմնականում ռուսալեզու), ռուսական և արևմտյան լրատվական և քարոզչական հոսքերի՝ առանց քննադատական մոտեցման կլանելու հետևանքով մի կողմից, իսկ մյուսից՝ Իրանի հանդեպ մեր ավանդական դիտանկյունով, ըստ որի՝ Իրանը միայն պարսիկների պետությունն է՝ Պարսկաստան է։ Մինչդեռ, որքան էլ պարադոքսալ թվա, արդեն առնվազն Սեֆյան ժամանակներից Իրանի կայսերական պետականությունը պարսիկների և այդ երկիրը բնակեցնող այլ էթնիկական միավորների հետ ջանք ու եռանդ, իսկ հաճախ նաև կյանք չխնայելով կերտում էին նաև ատրպատականցիները։

Ըստ այդմ, ատրպատականցիներն իրենց ամբողջության մեջ ինչ-որ «սփյուռքյան ադրբեջանցիներ» չեն, ինչպես հաճախ փորձ է կատարվում ներկայացնել հատկապես Բաքվի քարոզչամիջոցներում, այլ լիարժեք իրանցիներ են, որոնց ազգային դյուցազներգությունը «Շահնամեն» է, որոնց համար Իրանի պետական և քաղաքակրթական լեզու պարսկերենը, նույնքան թանկ է, որքան իրենց մայրենի ատրպատականյան թյուրքերենը և որոնց տեսանկյունից Ադրբեջանը նույնքան թշնամական պետություն է, որքան Իրանի այլ թշնամիները»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան