Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մամուլ 2 տարի առաջ - 07:22 10-07-2024

ՀՀ անձնագրային կետերում քաոս է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգներ է ստանում առ այն, որ Երեւանի անձնագրային կետերում, որտեղ հերթագրման համակարգ է գործում, ամիսներով տեղեր չկան՝ դիմումներ ընդունելու եւ անձնագրեր փոխելու։
Ստացվում է, որ նոր ներդրված էլեկտրոնային համակարգն իրեն չի արդարացրել։

Երեւանում իրենց հերթին անհույս սպասող հանգստի մեկնողների այլընտրանք դառնում են մարզային անձնագրային կետերը, սակայն այստեղ խնդիրն այլ է. մարզերում չեն գործում էլեկտրոնային հերթագրման համակարգեր։ Բացի սրանից՝ մեծ խնդիր է առաջացրել անձնագրայինների միացման հարցը, օրինակ՝ Չարենցավանի անձնագրայինի միացումը Հրազդան քաղաքի անձնագրայինին։
Դիցուք՝ անձնագրային մի կետում օրական գրանցման քանակը 50-ն է, 50 տեղի լրանալուց հետո՝ քաղաքացիներն այլեւս հերթի մասնակից դառնալու հույս չունեն։

Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «…էջմիածնում է այլանդակություն, Աբովյանում, Հրազդանում, Երեւանի ցանկացած անձնագրային մտեք, այլանդակություն է. ահավոր վիճակ է, սրանք, աչքը սարքելու փոխարեն, ունքն են հանել»:
Ստացվում է՝ սա եւս մեկ ոլորտ է, որում բարեփոխումները արդյունք չեն տվել։
«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը չպատասխանեց։

Ոլորտը քաոսում է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։