4 տարի առաջ - 14:11 09-10-2021

ՀՀ-ի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է. ԱՆ

«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:

Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաև երկրորդ դեղաչափը:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան