Արտաքին 2 տարի առաջ - 22:30 02-07-2024

Բայդենը լքո՞ւմ է ընտրապայքարը․ ո՞վ կարող է փոխարինել նրան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ-ում նախորդ շաբաթ տեղի ունեցած նախընտրական բանավեճից հետո, որոնցում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ջախջախիչ հաղթանակ էր տարել գործող նախագահ Ջո Բայդենի նկատմամբ, ակտիվորեն քննարկում է, որ Բայդենը կարող է դուրս գալ ընտրապայքարից և Դեմոկրատական կուսակցությունը նրա փոխարեն այլ թեկնածու կառաջադրի։

Ամերիկյան The Wall Street պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, չնայած իր քաղաքական թուլությանը, համարվում է ամենահավանական թեկնածուն, ով կարող է փոխարինել Բայդենին։ Պարբերականի փոխանցմամբ՝ թեև Հարրիսի վարկանիշը նույնքան ցածր է, որքան գործող նախագահինը, նա շարունակում է սիրված մնալ սևամորթ ընտրողների և կանանց շրջանում:

Նշվում է, որ Հարիսը նաև զգալի առավելություն ունի մյուս պոտենցիալ դեմոկրատ թեկնածուների նկատմամբ. որպես Բայդենի փոխնախագահի թեկնածու, նա կկարողանա օգտագործել Բայդենի վերընտրման նպատակով դրամահավաքով կուտակված միջոցները՝ սեփական քարոզարշավը ֆինանսավորելու համար, եթե գործող նախագահը որոշի չվերընտրվել:

Բացի այդ, լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հարիսը վերջերս սկսել է նաև ամրապնդել իր դիրքերը Բայդենի վարչակազմում, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերում։ Նա Սպիտակ տան պաշտոնյաներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Գազայի հատվածի հումանիտար խնդիրներին և կենտրոնանալ անկլավում հետկոնֆլիկտային կարգավորման ծրագրի մշակման վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հանրապետական թեկնածու, պետության նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։

Երկրորդ ժամկետի համար պայքարող Բայդենը նույնպես ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը, սակայն Թրամփի հետ հեռուստաբանավեճում անհաջող ելույթից հետո ակտիվացել են նրան այլ թեկնածուով փոխարինելու վերաբերյալ քննարկումները: Բայդենը օրեր առաջ հայտնել էր, որ չի պատրաստվում լքել ընտրապայքարը՝ Դեմոկրատական կուսակցության դոնորներին վստահեցնելով, որ կարող է հաղթել իր հանրապետական մրցակցին նոյեմբերի ընտրություններում՝ չնայած իր թեկնածության վերաբերյալ մտահոգություններին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է