Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:25 29-07-2024

ԱՄՆ նախագահական ընտրապայքարը թեժանում է․ ընտրությունների օրվան 100 օր է մնացել

Ամերիկյան ընտրություններին մոտ 100 օր է մնացել, և ԱՄՆ նախագահի՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը լայն թափով հարձակման է անցել դեմոկրատների թեկնածու և երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի դեմ։ Թարմ օրինակ է Մինեսոտա նահանգի Սենտ Քլուդ քաղաքի հանրահավաքում Թրամփի ելույթը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Այժմ ունենք նոր զոհ՝ Քամալան: Բոլորովին՝ նոր։ Անկեղծ ասած, նա արմատական ձախ ցնորվածի մեկն է»,- ասել է Թրամփը:

Հարիսը պատասխանել է Մասաչուսեթս նահանգի Փիթսֆիլդ քաղաքում կայացած քարոզարշավի ժամանակ:

«Հավանաբար, նկատել եք, որ Դոնալդ Թրամփը որոշ կեղծիքներ է տարածում իմ անցյալի վերաբերյալ։ Այն, ինչ ասում է նա ու իր փոխնախագահի թեկնածուն, ուղղակի տարօրինակ է»,- ասել է Հարիսը:

Հարիսի նախընտրական թիմի ներկայացմամբ, նախկին դատախազը 200 միլիոն դոլար է հավաքել նախընտրական արշավի համար, և այդ միջոցների 66%-ը ստացել է առաջին անգամ հանգանակություն կատարող նվիրատուներից:

Նյու Հեմփշիրի հանրապետական նահանգապետ Քրիս Սունունուն ակնկալում է, որ Հարիսի թեկնածության շուրջ ոգևորությունը կվերանա առաջիկա ամսում: Խորհուրդ է տալիս Թրամփի թիմին ուշադրության կենտրոնում պահել քաղաքական հարցերը՝ զերծ մնալով անձնական բնույթի հարձակումներից:

«Կենտրոնացեք մարդկանց անհանգստացնող հարցերի շուրջ։ Մարդիկ չեն կարողանում վճարել իրենց վարձերը, անհանգիստ են, քանի որ իրենց տանը կամ համայնքում ապահով չեն զգում: Սա այն է, որը կդրդի նրանց նոյեմբերին գնալ և քվեարկել Թրամփի օգտին»,- ասում է նա:

Մերիլենդի դեմոկրատ նահանգապետ Ուես Մուրի կարծիքով, ապագայի վերաբերյալ Հարիսի տեսլականը կօգնի դեմոկրատներին շահել չկողմնորոշված ընտրողների ձայները առանցքային՝ տատանվող նահանգներում:

«Կարծում եմ, հիմա, վերջապես, կարող ենք խոսել մարդկանց ընտրության մասին, որ ոչ միայն ժողովրդավարությունն է դրված սեղանին, այլև մեր հիմնական արժեքները, և այն թե ինչ ենք մենք մտածում տնտեսական ազատությունների մասին։ Այս ամենը կորոշվի ընտրությունների ժամանակ»,- ասում է նա:

Սպասվում է, որ Հարիսը կհայտարարի իր փոխնախագահի անունը դեմոկրատների համերկրային համագումարից առաջ, որը նախատեսված է օգոստոսին Չիկագոյում:

Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջուն Սփիքմանը, ով նաև Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիրներից է, ասում է, որ թեկնածուները, սովորաբար, փոխնախագահ ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք կարող են նոր ձայներ ապահովել:

«Աշխարհագրական առումով հաճախ այդպես է արվում: [Հարիսը ԱՄՆ] արևմտյան ափից է: Ուստի, եկեք ընտրենք մեկին Միջին Արևմուտքից, ով կարող է ձայներ բերել, որոնք դեմոկրատները այլ կերպ չէր ստանա: Թրամփը ընգտրեց իր փոխնախագահին, ով իրենից շատ ավելի երիտասարդ է»,- ասում է նա:

Առջևում Հարիսին հագեցած շաբաթ է սպասվում․ նախատեսված է նրա քարոզարշավը Ատլանտայում:

Թրամփն առաջիկա օրերին նախընտրական միջոցառումներ կանցկացնի Փենսիլվանիայում, Նևադայում և Արիզոնայում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են