Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր:Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Քաղաքական-հասարակական ուժերին դրանց մասին տեղեկացնելու ենք: Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետևից չպետք է գնանք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք մեր ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ են կատարվում»,-հավելեց նա: