Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 9-ին, իրազեկման ակցիա է իրականացվել՝ «Ո՛չ ալիևյան Սահմանադրությանը» կոչով։ Ակցիան կազմակերպվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նախաձեռնությամբ։
Մասնակիցները քաղաքացիներին իրազեկել են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ներկայացվող պահանջների և այսպես կոչված՝ «Ալիևյան Սահմանադրության» վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին։
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում տարբեր վայրերում իրականացվում են իրազեկման ակցիաներ՝ հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի ներկայացրած պահանջների և Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումների վրա։
Գյումրիում իրականացված ակցիայի նախաձեռնողները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին և Հայաստանի ներքին սահմանադրական գործընթացներին արտաքին միջամտության հնարավորությանը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան