Արտաքին 2 տարի առաջ - 23:02 19-06-2024

ՆԱՏՕ-ն մարտավարական զորավարժություններ է անցկացնում Բալթիկ ծովի ափին

ՆԱՏՕ-ին անդամակցող 12 երկրների շուրջ հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել Լեհաստանում՝ Բալթիկ ծովի ափին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է լեհական PAP լրատվական գործակալությունը։

16-րդ անգամ անցկացվող «EURETEX 24» երկշաբաթյա գործնական վարժանքներին մասնակցում են Լեհաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Դանիայի, Բելգիայի, Հունգարիայի, Էստոնիայի, Լիտվայի և ԱՄՆ-ի բանակների ու ՆԱՏՕ-ի Եվրոկորպուսի կենտրոնակայանի զինվորականները:

«EURETEX» մարտավարական զորավարժությունները կազմակերպվում են երկամյա պարբերականությամբ: Այս տարի 16-րդ միջոցառումն ընթանում է Դրավսկո-Պոմորսկի վոյևոդության ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնում:

Զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարեն ռազմական ինժեներիային, ջրասուզությանը, պայթուցիկ նյութերի վնասազերծմանը, քիմիական և կենսաբանական պաշտպանությանը, ինչպես նաև օդերևութաբանությանն ու օվկիանոսագիտությանն առնչվող առաջադրանքներ: Լեհական Գդանսկ նավահանգստում խարիսխ է նետել ամերիկյան դեսանտա-ուղղաթիռային նավը, որը կարող է տրանսպորտային միջոցներ տեղափոխել 2323 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երեք տախտակամածերին: Դրանց վրա կարող են տեղավորվել դեսանտային նավակ և 14 լողացող փոխադրիչներ: Կա նաև ուղղաթիռների թռիչքի համար նախատեսված հարթակ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ