Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:00 17-06-2024

Փաշինյանը պարտակում է հայ ժողովրդի թշնամիներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիրավորական արտահայտությունը Նիկոլ Փաշինյանի հասցեին հանրային քննարկման նյութ է դարձել։ Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Լուկաշենկոն ասել է . «Լսեք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա, բոլորի առաջ։ Извини, дорогой, но ты гнида!»։

Իհարկե՝ ծիծաղելի է Լուկաշենկոյից ներողություն ակնկալելը։ Սակայն կան ավելի ծիծաղելի բաներ ՀՀ-ի և ՀԱՊԿ հարաբերություններում։ Ծիծաղելի է ՀՀ ՀԱՊԿ անդամության սառեցումը։ Պակաս ծիծաղելի չէ, որ ՀՀ-ն դեռ հնարավոր է համարում, որ ՀՀ-ն կարող է վերադառնալ ՀԱՊԿ։ Այս առումով՝ Լուկաշենկոյի պատասխանը համարժեք է։

Հիշեցնենք, որ Փաշինյանն օրեր առաջ ասել էր՝ «ՀԱՊԿ համանախագահներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել ու ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Արձանագրում եմ, որ ես այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՀԱՊԿ–ի հետ կապված դիրքորոշումը կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ–ից դուրս գալ կամ այդ երկրի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար ընդունելի կլինի»։ Ինչո՞ւ է Լուկաշենկոն վիրավորում Փաշինյանին։ Եվ ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ Բելառուսի հանդեպ վերաբերմունք արտահայտելուց առաջ ասել էր, թե ՀԱՊԿ անդամ երկու երկիր գործել են Հայաստանի դեմ և աջակցել Ադրբեջանին։ Արդեն պարզ է, որ դրանցից մեկը Բելառուսն է։ Իսկ ո՞րն է երկրորդ երկիրը, որը հակահայկական դիրքորոշում ունի։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են ակնարկել, որ Մոսկվան գործել է Երևանի դեմ։ Բազմիցս է եղել, որ Ռուսաստանի անունը չեն տվել, սակայն բոլորին պարզ է եղել, որ խոսքը նրա մասին է։ Նախագահ Պուտինն է 44-օրյայի ժամանակ Փաշինյանին փոխանցել Ալիևի պահանջները։ Նա է կազել նաև Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը և պարտադրել Փաշինյանին ստորագրել այն։ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ադրբեջանական հետագա ագրեսիաները նույնպես կապել են Ռուսաստանի հետ։ ՌԴ նախագահը, վարչապետը, Պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ անգամ հակահայկական դիրքորոշում են արտահայտել, պարզ ասել են, որ Արցախի զավթման և ՀՀ-ի դեմ ագրեսիաների ժամանակ գործել է ՀՀ-ի դեմ, հօգուտ Ադրբեջանի։ Լուկաշենկոյի վերը նշված պատասխանի համատեքստում ևս երևում է ՌԴ նախագահի ոչ բարյացկամ վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ գործած ՀԱՊԿ անդամ երկրորդ երկիրը Ռուսաստանն է։ Եվ նրա հակահայկական քայլերի մասին իշխանության ներկայացուցիչները ավելի շատ ու հավաստի փաստեր ունեն։

Չի բացառվում, որ ՀՀ-ի դեմ գործած ՀԱՊԿ անդամ երկրորդ երկիրը Ղազախստանն է։ Այս երկիրը բազմիցս է ցուցադրաբար պաշտպանել Ադրբեջանի շահերը։ Դեռևս 44-օրյա պատերզմից առաջ այս երկրի ղեկավարը ռուսական դոմինանտությամբ կառույցներում ՀՀ ղեկավարին հակադարձել է, պաշտպանելով Բաքվին։

Կարճ ասած՝ քանի դեռ ՀՀ իշխանությունը պարզ չի հայտարարել, թե որն է ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ թշնամություն արած ՀԱՊԿ անդամ երկրորդ երկիրը, ժողովուրդն իրավունք ունի ենթադրելու, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն էլ ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ են։

Կա նաև մեկ այլ տեսակետ, ըստ որի Մոսկվան ՀՀ-ում իներցիոն ազդեցությունը պահպանելու հավակնությունից վաղուց է հրաժարվել։ Եթե հակառակը լիներ, ապա Լուկաշենկոն այսպիսի լկտի բան չէր ասի Փաշինյանին։ Այսինքն՝ և՛ Պուտինը, և՛Լուկաշենկոն ՀՀ-ին լքելու մասին որոշել են տարիներ առաջ։ Եվ դրանով է պայմանավորված այս երկրների հակահայկական, ադրբեջանամետ քայլերը 44-օրյա պատերազմում և դրանից հետո։ ՀՀ իշխանությունը, սակայն, ձևացնում է, թե ՀՀ-ն Մոսկվայի դաշնակիցն է։ Նա դեռ վախենում է, որ եթե անկախության և ժողովրդավարության ամրացման ուղղությամբ քայլեր անի, ապա Մոսկվան կարող է նոր Հոկտեմբերի 27 սարքել կամ զավթել ՀՀ տարածքի մի մասն ու նվիրել Ադրբեջանին։

Թերևս՝ այս վախերն են պատճառը, որ Փաշինյանը անկեղծ չի խոսում, չի ասում, թե ովքեր են թշնամություն արել և այսօր էլ թշնամաբար տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ։ Նկատենք, որ հանցագործության մասին իմանալն ու չհայտնելը քրեորեն հետապնդելի արարք է։ Այս առումով՝ կարող ենք ասել, որ Փաշինյանը պարտակում է Հայաստանի, հայ ժողովրդի թշնամիներին, Արցախի, Հայաստանի, ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը, թշնամաբար տրամադրված երկրներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան