Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 ամիս առաջ - 13:25 31-12-2023

Ամանորյա մեծ հրաշքը. նոր վիշապը կոչնչացնի մեր թշնամիներին

Ամանորը բնորոշող երկու բան կա՝ հյուրասիրության մրցավազք և հույս, որ նոր տարին շնորհավոր կլինի։ Ի՞նչ են ակնկալում մարդիկ ու ինչո՞ւ են ճոխ սեղաններ բացում գիշերը՝ ժամը 12-ին։

Ամանորյա ճոխ սեղանը երկրորդ պլան է մղում ամանորյա հրաշքի սպասումը, այնպիսի մի բանի, որն անհնարին է թվում, այսինքն՝ չի կարող իրականանալ օբյեկտիվ պատճառներով։ Հրաշքի նկատմամբ պակաս ուշադրությունը հանրության մեծ մասի իրատեսության վկայություն չէ, այլ հավատի նվաղման ցուցիչ։ Հետևապես՝ հանրության հավատն ամրացնելուն և նոր հավակնություններ ներշնչելուն պիտի ուղղվեն հոգևոր և աշխարհիկ առաջնորդներիամանորյա ուղերձները։ Այնինչ՝ դրանք կազմվում են որպես հաշվետու զեկույցիրենց ձեռքբերումների ու ժողովրդի կորուստների մասին։

Ամանորյա հյուրասիրությունը այն բացառիկ սովորույթն է, որն իրապես միավորում է ժողովրդին։ ՀՀ քաղաքացու անձնագրից հետո երկրորդ ընդհանուր միավորող գործոնն ամանորյա սեղանն է, որը բացում են գրեթե բոլորը։ Բացում են նաև դռները, որ Նոր Տարին ներս գա և գիշերը, ժամը 12-ին առաջինն օգտվի հյուրասիրությունից։

Այս Ամանորին առաջին մաղթանքներն էլի կառնչվեն գերիների ազատությանն ու վերադարձին։ Կրկին կլինեն մաղթանքներ անձնական, ընտանեկան, խմբային, գործնական երազանքների իրականացման մասին։ Այս շրջանակում ակնկալվող ամանորյա նվերներն ու շնորհները, սակայն, շատ տարբեր են։

Երեխաների ակնկալած փոքր նվերները բերում է Ձմեռ Պապն ու դնում բարձի կամ տոնածառի տակ։Աղքատները սոցիալական ապահովություն, զհաց հանապազոր են ուզում։ Միայնակները երազում են, որ կգտնեն կարևոր մեկին։ Երիտասարդները՝ ամեն ինչ ու հնարավորինս՝ շուտ։ Ծերերը՝թոշակ։ Աշխատողներն՝ աշխատավարձի բարձրացում, որը շատերի համար դեռ աղքատավարձ է։ Գործարարները՝ գործերին հաջողություն։ Մարզիկները՝ մեդալներ։ ՔՊ-ականներն ակնկալում են, որ ևս մեկ տարի կվայելեն իշխանության բերկրանքն ու իրենց խմբային շահերին կծառայեցնեն ազգային պոտենցիալը, և այլն։

100 հազար արցախցիները երազում են՝ Արցախը կրկին ազատ լինի, վերադառնան հին տները։ Անհարմար դրության մեջ են ալավերդցիները, որոնց քվեն ջուրն ընկավ ու հիմա իրենց քաղաքում ոչ այն իշխանությունն է, որին ընտրել էին։ Գյումրեցիները ևս տագնապի մեջ են, որ նման մինի հեղաշրջում իրենց քաղաքում էլ կլինի։Նորատուսցի ձկնորսները նոր տարուց, հավանաբար, կուզեն, որ իշխանությունները ձկների մասին մտածելուց զատ՝ ձկնորսությունն արգելելու շրջանում սոցիալական ծրագրեր իրականացնենանփող մնացած ձկնորսների ընտանիքների համար։

Ասում են, թե եթե ամբողջ ժողովրդով մի բան ուզենք, այն անպայման կիրականանա։ Այս պատկերացումը դրական է անդրադառնում հանրային համերաշխություն ապահովելու, գործուն ջանքերը միավորելու, պառակտիչ խոչընդոտները չեզոքացնելու առումով։ Իրականում՝ այսպիսի օրինաչափություն չկա։ Ժողովուրդն ուզում էր, որ Արցախն ազատ լինի, բայց իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, անհեռատեսկառավարման հետևանքով ունեցանք պարտություններ, մարդկային անդառնալի կորուստներ, չբարեկամները կարողացան 2020-ին զավթել Արցախը, իսկ 2023-ին բռնի տեղահանել ժողովրդին։

Այս առումով՝ժողովրդի մի մասն ակնկալում է, որ 2024-ին չեն լինի շրջափակման մեջ հայտնված, քաղցած երեխաներ, չեն լինի մարդկային ցավալի, անդառնալի, զանգվածային կորուստներ,պատերազմի կրակ, այլ կլինի խաղաղություն։ Իսկ լավատեսները հավատում են, որ կլինի մեծ հրաշք՝ 2024-ին Հայաստանում կձևավորվի նոր իշխանություն։ Մարդասեր, խիզախու ողջամիտնոր «վիշապը» կոչնչացի մեր թշնամիներին ու կիրականացնի ազգային երազանքները։

Թաթուլ Մկրտչյան