Ներքին 2 տարի առաջ - 23:01 10-06-2024

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ անչափահասներ են տեղափոխվել հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 30-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանությանն Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյան վարժարանի պետն է և իր անչափահաս սաները Սևաստոպոլյան փողոց 29Ա հասցեում անախորժության մեջ են ընկել, կռվի մեջ են մտել և նշում են, որ զինված մարդիկ են, այնուհետև ժամը 02։40-ի սահմաններում իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մոտ 10 հոգի հարձակվել են իրենց վրա ծեծի ենթարկել, զինված են «Մակարով» տեսակի զենքերով և անչափահաս անձանց վրա զենք են պահել, ինչպես նաև իրենցից մեկի գտնվելու վայրը անհայտ է: Քիչ անց կրկին ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ տարիքով անձինք ծեծի են ենթարկում անչափահաս անձանց, շտապ ոստիկան մոտենա Սևաստոպոլյան փողոցի 29Ա հասցե:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Սևաստոպոլյան փողոցի 29Ա հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության թիվ 14 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 17-ամյա Ս․ Մ․-ն և 16-ամյա Վ․ Ս․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ Երևանի բնակիչ 41-ամյա Դավիթ Ա․-ն հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վիճաբանել և ծեծի է ենթարկել նշված անձանց, զենքի նմանվող առարկայով սպառնացել նրանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին

Ձեզ գուցե հետաքրքրի