Մամուլ 2 տարի առաջ - 08:51 01-06-2024

ՔՊ նիստը հետաձգել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարության նիստի օրը կառավարության շենքում մի քանի ժամ պատանդ մնալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախօրեին կուսակցական նիստը հետաձգելու որոշում է կայացրել։ Ամեն հինգշաբթի անցկացվող կուսակցության նախաձեռնող խմբի նիստը նախօրեին չի կայացել։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը վաղ առավոտից մարդիկ, սրբազանի առաջնորդությամբ, մի քանի ժամ շարունակ շրջափակել էին կառավարության շենքը՝ փակելով մուտքերը եւ արգելելով Փաշինյանին` դուրս գալ կառավարության շենքից։

ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի նիստի չեղարկման մասին, իսկ պատճառների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ Մինչդեռ, մեր աղբյուրի պնդմամբ, պատճառը սրբազան շարժումն է, Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ շարժումը կարող է իր ետեւից նաեւ կուսակցական գրասենյակ գալ, որտեղ անցկացնում են այդ նիստերը, ուստի նիստը հետաձգել են հաջորդ հինգշաբթի։ Գրել էինք, որ մեկ շաբաթ առաջ նույն ֆորմատով նիստին Փաշինյանը մեկ ժամ ուշացումով էր գնացել՝ սպասելով, թե արդյո՞ք ցուցարարները կհավաքվեն գրասենյակի մոտ։ Երբ համոզվել է, որ ակցիա չկա, նոր գնացել է նիստին:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան