Մամուլ 4 տարի առաջ - 08:20 26-01-2022

ՍԴ-ն հետաձգել է Ալեն Սիմոնյանի ընտրության վերաբերյալ հարցի քննությունը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը՝ մինչեւ ապրիլի 5-ը։ Հետաձգելու միջնորդությունն արել է ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանը՝ խնդրելով ժամանակ տալ, որ պատասխանողը ելույթ պատրաստի։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ որոշել էր 2 խմբակցությունների դիմումը քննել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով, ինչը բավականին տարօրինակ էր: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում