Մամուլ 2 տարի առաջ - 07:58 01-06-2024

Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է առաջացել։ ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք համայնքներ հայտարարվել են «աղետի գոտի»: «Փաստ» թերթի տեղեկություններով, աղետի առաջին իսկ ժամերին տարբեր պաշտոնական խողովակներով Հայաստանին օգնության առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, նախ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ հայկական կողմից դիմելու դեպքում ՌԴ ԶՈՒ միջոցները և ուժերը 102-րդ ռազմաբազայից անհապաղ կուղարկվեն տարերային աղետի գոտիներ:

Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանը մերժել է այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում: Մեր տեղեկություններով, Ռուսաստանում ՀՀ դեսպանը, ՀՀ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելով, ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ինքը գլուխ կհանի և Ռուսաստանի օգնության կարիքը չի զգում:

Ռուսական որոշ փորձագետներ երեկ արդեն կարծիք էին հայտնում, որ նման մերժումը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ, այլև այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաներից առնվազն մեկը գտնվում է աղետի գոտում և զգալի վնասներ է կրել: Ուստի, ըստ փորձագետների, ամերիկացիների համար ցանկալի չէր լինի, որ ռուսները այդ հատվածում հայտնվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան