Արտաքին 4 տարի առաջ - 15:37 31-03-2022

Հայաստանը պետք է դրական պատասխան տա Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Ahaber»-ին տված հարցազրույցում չի բացառել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցերը:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Թուրքիայի արտգործնախարարը կրկին կարևորել է Ադրբեջանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ընդգծելով, որ գործընթացի բոլոր փուլերում խորհրդակցում են Ադրբեջանի հետ, Չավուշօղլուն ասել է. «Սա ոչ ոք չպետք է տարօրինակ համարի՝ այսպես էլ պետք է լինի: Անցյալից էլ պետք է դասեր քաղել: Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու հնարավոր չէ, որ մենք որևէ քայլ անենք, հատկապես արմատական հարցերում: Սա անգամ նախապայման էլ չէ, այլ բնական երևույթ է»:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, ինչին Հայաստանը պետք է դրական պատասխան տա:

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ նշանակումից ի վեր նրանք 2 անգամ են հանդիպել դեմ առ դեմ, սակայն անընդհատ կապի մեջ են:

Չավուշօղլուի խոսքով՝ բացի հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կատարվել են վստահությունը բարձրացնող քայլեր, ինչպիսին է օդային հաղորդակցության բացումը: Նա նշել է, որ որոշ քայլեր են արվում առևտրի հետ կապված:

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին մասնակցությանը և նշել. «Մեր երկկողմ հանդիպումը դրական էր: Իրականում կցանկանայի, որ երեքով, այսինքն՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ միասին հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ: Հիմա Փաշինյանը և Ալիևն են հանդիպելու Եվրոպայում: Ես ադրբեջանական կողմում որևէ խնդիր չեմ տեսնում»:

Չավուշօղլուի խոսքով, թեև դրական միտում կա, սակայն անհնար է մեկ օրում ամեն ինչ միանգամից կարգավորել, պետք է փոխադարձ քայլեր արվեն:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ