Հսկայական փոս Արաբկիրում՝ հենց փողոցի մեջտեղում․ այն փակել էին ստվարաթղթե տուփերով

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:10 24-05-2024
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկում՝ հենց փողոցի մեջտեղում, հսկայական փոս է առաջացել, որը ծածկել էին մեծ ստվարաթղթե տուփերով։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ստվարաթղթե մեծ տուփերը հեռացրել են ճանապարհից, սակայն հսկայական փոսը դեռ «տեղում» է։

Նշենք, որ վերջերս վերանորոգված դիտահորն է քանդվել, ինչից էլ հսկա փոս է գոյացել։