Ներքին 2 տարի առաջ - 17:04 11-05-2024

Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել իրանահայերի և իրաքահայերի միության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներն անմիջական մթնոլորտում հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների և նախաձեռնությունների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քարոզչական ապատեղեկատվության տարածման խնդիրներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը Միության ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ինչպես նաև պետության անվտանգային համակարգն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք օրակարգային հարցերի, առկա խնդիրների լուծման հնարավորությունների և համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային և համալիր խնդիրները հոգալու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու հրատապ լուծում պահանջող հիմնահարցերը, այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կյանքի կոչման հեռանկարները:

Հանդիպմանը Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադառնալով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական, հասարակական, տնտեսական, ռազմական և այլ բնագավառներում առկա անցուդարձերին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում