Ներքին 2 տարի առաջ - 23:09 01-05-2024

Մենք ի վերջո պետք է որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը

«Մենք հույսներս պետք է դնենք մեր վրա մեր անվտանգության ապահովման հարցում»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ են մեզ քննադատում, որ մենք տեսակետներ ենք փոխում, մոտեցումներ ենք փոխում։ Այո՛, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ, որովհետև նախ փոխվում է աշխարհը, և երկրոդը՝ մեր պատկերացումները փոխվում են իրականության բերած փաստերի հիման վրա։ Մենք չենք կարող աշխարհը ընկալել այն բանից հետո, երբ ՀՀ-ում արձանագրված էր, թե ՀԱՊԿ-ն ինչպես պիտի գործի, և դա տեղի չի ունենում, չփոխվելը նշանակում է երկիրը տանել կործանման։ Այո՛, մենք փոխվում ենք, որովհետև այս դեպքերում իրադրությունն է փոխվում»,-ասաց նա։

Վարչապետը շեշտեց, որ մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձևը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից