Մամուլ 2 տարի առաջ - 07:20 16-04-2024

Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ: Ըստ բրիտանական պարբերականի հրապարակման, Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին: Խոսքն այն մասին է, որ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը: Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այսինքն, եթե Փաշինյանի կառավարությունը նման համաձայնագիր կնքի Մեծ Բրիտանիայի հետ, ապա Հայաստանն արագորեն կվերածվի «ապօրինի ներգաղթյալների» բրիտանական գաղութի: Հնարավոր է՝ Փաշինյանն այդպես ցանկանում է գերակատարել իր ֆանտաստիկ հայտարարություններից մեկը, այն է՝ մինչև 2030 թվականը Հայաստանում 5 միլիոն բնակչություն ապահովելը:

Հատկանշական է, որ նույն հրապարակման համաձայն, Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան նշել են, որ քիչ են հետաքրքրված նման ծրագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են անգամ քննարկել այդ հարցը: Դե, իսկ Հայաստանը... Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳՆ-ն հերքումանման մի բան տարածեց: Մասնավորապես, ԱԳՆ խոսնակը ՌԻԱ-Նովոստի ռուսական գործակալությանն ասել է. «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի վերաբերյալ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»:
Հիմա սա հերքո՞ւմ էր, թե՞ հաստատում: Ի՞նչ է նշանակում «լայն օրակարգ կա», բայց այդ հարցով բանակցություններ չեն եղել: Եթե իսկապես ոչ մի նման բան չի եղել, ապա ինչո՞ւ եք այդքան ոլոր-մոլոր հերքում: Կարճ-կոնկրետ ասեիք՝ նման բան չկա, և վերջ: Մինչդեռ, այս տարբերակով ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին: Հետաքրքիր է համանման էլ ի՞նչ խութեր կան դեռ, որ մեր հանրությունը չգիտի... Սա մի տեսակ հիշեցնում է հայտնի սկետչի ձևակերպումը, թե՝ կարող ենք շիրմաքարին գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», փողին մուննաթ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան