Ներքին 2 տարի առաջ - 15:51 12-04-2024

Դանակահարություն՝ Արթիկում. հայտնաբերվել է 17-ամյա տղան, ում մոտ եղել են դանակներ, թմրանյութ. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացի:

Հիվանադանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, որտեղ էլ պարզվել է, որ «մարմնի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 46-ամյա Արմենակ Գ.-ն:

Մինչ վիրահատարան կտեղափոխեին վիրավորին, նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ տեղի է ունեցել դանակահարություն:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Արմենակ Գ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Արթուր Վ.-ն:

Ոստիկանները տաք հետքերով Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերում են նրան ու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին:

Արդեն տեղում նրան ենթարկում են անձնական խուզարկության և հայտնաբերում են գաղտնի փականով դանակ, ու շեղբի հատվածում արնանման հետքերով ծալովի դանակ, ու ևս մեկ այլ դանակ:

Նրա մոտ հայտնաբերվում է նաև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և մեկ հատ կանաչ գույնի անհայտ ծագման դեղապատիճ:

Փաստերի ճնշման տակ Արթուր Վ.-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում, քանի որ դանակահարվածը իր մորը նեղացրել է, և ինքը վիճաբանել է Արմենակ Գ.-ի հետ, որի ժամանակ էլ ինքը դանակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Ոստիկանները պարզել են նաև, թե դանակները Արթիկ քաղաքի որ խանութից է նա գնել:

Իսկ կասկածելի թմրանյութերի հետ կապված Արթուր Վ.-ն հայտնել է, որ այն քաղել է Արթիկ քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում՝ վայրի աճած կանեփի չորացված ցողուններից և պահել է իր մոտ՝ անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նախաձեռնվել է քրեական վարույթ. կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում