Ներքին 2 տարի առաջ - 19:49 08-04-2024

Մտածում են՝ սկանդալային եմ, չմիացան ինձ․ Աղազարյանն առանց թիմակիցների է «Եռաբլուր» գնացել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս տարի միայնակ է հարգանքի տուրք մատուցել 2016 թվականի Ապրլյան պատերազմի զոհերի հիշատակին։

Oragir.News-ը ապրիլի 3-ին էր զրուցել իշխանական պատգամավորի հետ, հետաքրքրվել, թե ինչու իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ վարչապետը, չայցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ինչին ի պատասխան Աղազարյանն ասել էր, որ ինքը միջադեպերից խուսափելու համար այդ օրը չի գնացել պանթեոն և առաջիկայում կգնա։

«Հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ես մենակ գնացի Եռաբլուր, խմբակցությունը չի գնացել։ Մեր պատգամավորներին հարցրի՝ այց նախատեսվում է, պատասխանեցին՝ չէ, չի նախատեսվում։ Եթե միջոցառում է նախատեսվում, մենք մեյլով ստանում ենք, չէի ստացել, բայց համենայն դեպս ճշտեցի»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ գործընկերներին չի՞ առաջարկել միանալ իրեն, միասին հարգանքի տուրք մատուցեն Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, Հովիկ Աղազարյանն այսպես պատասխանեց․

«Չէ, ոչ մեկը չի ուզում ինձ միանա, մտածում են՝ ես սկանդալային եմ, չմիացան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցի կապակցությամբ իշխանության որևէ ներկայացուցիչ չէր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ոչ էլ գրառում էր կատարել օրվա առիթով։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում