Թոշակառուն պայքարել է իր շահերի համար, նրանից ներողություն են խնդրել  
copy image url

Թոշակառուն պայքարել է իր շահերի համար, նրանից ներողություն են խնդրել  

Ներքին 1 տարի առաջ - 16:20 27-03-2024
Ժամեր առաջ «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեսբուքյան իր էջում գրառում էր արել, որտեղ կոնկրետ օրինակով իրազեկում էր քաղաքացիներին ուշադիր լինել խանութներում գնումներ կատարելիս։

«Հենց նոր մի քաղաքացի էր եկել գրասենյակ՝ շատ բարեկիրթ, համեստ ու հանդուրժող։ Ու չնայած բարեկրթությանը, համեստությանն ու հանդուրժողականությանը, նաև շատ հետևողական էր: Կենսաթոշակային քարտով կատարված առևտուրը տանը ստուգելուց հետո տարբեր խնդիրներ էր նկատել՝ մի դեպքում նույն ապրանքը 2 անգամ էին անցկացրել, մի դեպքում հայտարարված գինը վաճառքի գնի հետ չէր համընկել: Մարդը նկատել էր, դիմել ու տեղում իր խնդիրները լուծվել էին, բայց տեղեկացնում էր ու խնդրում, որ հորդորենք ուշադիր լինեն բոլորը:

Խոսակցության վերջում էլ ասաց՝ «քաոսային վիճակ է, հնարավոր է մանր-մունր բաների համար այդքան էլ լավ ժամանակահատված չէ, բայց այդ քաոսից օգտվում են, իսկ թոշակառուի համար 500 դրամն իսկապես գումար է, հատկապես, երբ նման խնդրի բախվի ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ»,- գրել էր Պիպիոյանը։

Oragir.News-ը կապ հաստաեց Բաբկեն Պիպոյանի հետ, պարզելու համար կատարվածի մանրամասները և սուպերմարկետների արձագանքը նման բողոքներին։

Պիպոյանի խոսքով՝ նման բնույթի խախտումները շատ են։

«Մի դեպքում մեզ դիմած քաղաքացու խնդիրը հավանական էր նաև, որ լիներ տեխնիկական, որովհետև տնտեսվարող սուբյեկտը շատ բարեխիղճ կերպով արձագանքեց։ Նայել էին տեսախցիկներով, ընդունել էին»։

Պիպոյանը քաղաքացուն հարցրել է՝ ցանկություն ունի՞ շարունակել բողոքը և դիմել պետական վերահսկողներին։ Սակայն վերջինս հրաժարվել է, ասելով, որ իր նպատակը այս դեպքում իրազեկումն է։

Հարցին, ո՞ր սուպերմարկետներում է եղել այսօր այդ տեխնիկական խնդիրը՝ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց․

«Մեկը եղել է Արշակունյաց պողոտայի «Քարֆուրը», մյուսը կրկին Արշակունյացի «Հազար ու մի մանրուք»-խանութը։ Պատահական չէ, որ գրառմանս մեջ սուպերմարկետների անունները չեմ նշել, քանի որ ոչ թե խուսափում եմ, այլ իրականում դրանք այն բնույթի խախտումներ են, որ տարբեր տեղեր են հանդիպում։ Գրառման նպատակը ըստ էության՝ մարդկանց ուշադրության համար էր։ Քաղաքացին եկել, ոչ թե բողոքում էր այդ երկու խանութների վրա, այլ իրազեկում էր, որ նման դեպքեր են հնարավոր։ Նրա խնդիրը մի քանի վարկյանում լուծել, ներողություն խնդրել, հետ վերադարձը տեղում կազմակերպել էին»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
09:30 Փաշինյանի չհայհոյելու առաջարկի պատճառը վախն է, ռեալ վտանգ կա
10:43 Այսօր կիրակի է, ու Միքայել Սրբազանը պետք է կիրակնօրյա պատարագ վարեր, բայց մանր վրեժխնդիրը նրան կալանավորել է
11:18 ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. ինչպես է Փաշինյանը հոգևորականների մասին տվյալներ ստանում
09:17 Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
09:57 Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան, հիմնվեն ու մզկիթ սարքեն