Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրը։
Հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ և ընթացել է փակ ձևաչափով։ Առաջին օրվա արդյունքներով կողմերը պաշտոնական հայտարարություններ չեն տարածել։ Քննարկումները կվերսկսվեն վաղը:
Հանդիպման առանցքում են Ուկրաինայում պատերազմի դադարեցման սկզբունքները, տարածքային հարցերը և Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետության ձևավորումը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմից մասնակցում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Չնայած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՆԱՏՕ-ի և ԵՄ ներկայացուցիչները գտնվում են Աբու Դաբիում, նրանք անմիջականորեն չեն մասնակցում եռակողմ հանդիպմանը։ Մինչ բանակցությունների մեկնարկը ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն առանձին հանդիպում են ունեցել եվրոպացի գործընկերների հետ։