Արտաքին Ավելին 2 տարի առաջ - 13:21 26-03-2024

Ռուսաստանում մահապատիժը վերականգնելու հարց է քննարկվում

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ողբերգությունից հետո ՌԴ-ում ակտիվացել է մահապատիժը վերականգնելու թեմայի շուրջ հանրային քննարկումը։ ՌԴ պետդուման կոչ է արել չշտապել այս հարցում։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Չնայած այն հանգամանքին, որ ողբերգությունը ակտիվացրել է թեմայի շուրջ քննարկումները, խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ զգուշացնում են՝ չառաջնորդվել էմոցիաներով, մատնանշում խնդրին համակողմանի մոտեցման անհրաժեշտությունը։

Թեմայի շուրջ կարծիքներ են հայտնել Պետդումայի մի շարք պատգամավորներ՝ Կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Ալեքսանդր Յուշչենկոն, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Պավել Կրաշենիննիկովը, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը և այլք։ Ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել մահապատիժը վերականգնելուն։ Իսկ կառավարող «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչը վերահաստատել է՝ «Մենք դեմ ենք եղել ու մնում ենք դեմ»։

Նշենք, որ ՌԴ Սահմանադրական դատարանը մահապատժի կիրառման մորատորիում է մտցրել 1999 թվականին։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը