Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:18 13-07-2022

ԴԺՀ-ում մահապատիժը կիրականացվի գնդակահարության միջոցով

ԴԺՀ-ում մահապատիժը կիրականացվի գնդակահարության միջոցով․ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտարարել է ինքնահռչակ տարածքի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Այժմ ԴԺՀ-ի տարածքում մահապատժի են դատապարտված Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փիններն ու Էյդեն Ասլինը և Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Սաադուն Բրահիմը։ Նրանք մեղավոր են ճանաչվել վարձկանության մեջ, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի զինված ուժերը նրանց համարում են իրենց հաստիքային զինվորականները։

Պուշիլինի խոսքով՝ եթե պատժի դեմ բողոքարկումը չբավարարվի, երեքին էլ գնդակահարելու են։ Բրիտանական իշխանությունները չեն ճանաչում այս դատավճիռը։

Մինչ պատերազմի սկսվելը Բելառուսը միակ վայրն էր Եվրոպայում, որը չէր հրաժարվել մահապատժից։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի