Ներքին 2 տարի առաջ - 16:32 25-03-2024

Նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավատվել է Վանաձորի 43-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2024 թվականի հունվարի 2-ին 40-ամյա կինը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը Վանաձորի իրենց տանը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում վանաձորցի նախկին ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տան մահճակալի վրայից վերցնելով կացինը, դրանով մեկ անգամ հարվածել է կնոջ կրծքավանդակին, այնուհետև գլխով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Արդյունքում 40-ամյա կնոջը պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավով զուգորդված, մարմնական տարբեր վնասվածքներ, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, իսկ նրա դուստրը օգնության է կանչել հարևաններին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտարարվել է նախաքննության ավարտ, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի