Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:04 14-01-2024

Գավառի մանկատան 4 սաներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 16-ամյա աղջկա մարմնի տարբեր հատվածների. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 3-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գավառի մանկատանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառել է ֆիզիկական ցավ։

Մանկատան հոգեբանի և դաստիարակի ներկայությամբ՝ մանկատան 16-ամյա աղջիկ սանը ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում մանկատանը կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի