Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:40 25-03-2024

Կառավարությունը ծաղրում է մեզ․ արցախցիները նախընտրում են արտագաղթել Հայաստանից

2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների բերումով հարյուր հազարից ավելի արցախցի տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն։

Բռնատեղահանումից քիչ անց, ՀՀ վարչապետը կառավարության նիստերից մեկում հայտարարեց շուրջ 3000 արցախցու՝ Հայաստանից հեռանալու մասին, «հույս հայտնելով», որ այմուամենայնիվ, Արցախցի հայրենակիցներն արտագաղթը Հայաստանից չեն դիտարկի որպես առաջնային պլան։

Հայտնի է, որ ընդհանուր առմամբ, 2023-ին Արցախից Հայաստան է տեղահանվել, ըստ ՀՀ ՆԳՆ տվյալների, շուրջ 115 հազար քաղաքացի։ Թե նրանցից քանիսն են դուրս եկել Հայաստանից՝ հստակ թիվ չի հրապարակվում, սակայն մոտավոր հաշվարկների համաձայն՝ շուրջ 10000 մարդ արդեն իսկ արտագաղթել է, հիմնականում ուղևորվելով Ռուսաստանի Դաշնության կամ Եվրոպական Միության տարածք։
Oragir.News-ը զրուցել է մի շարք արցախցիների հետ, ովքեր, իրենց խոսքով, որոշել են առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից։

«Որդիս ծառայել է Արցախի ՊԲ-ում, մասնակցել 2023թ․ սեպտեմբերյան պատերազմին, և նրա զինգրքույկում զորացրման հրամանից քաղվածք այդպես էլ չեն անում և չեն զորացրում, մեզ կախման մեջ են պահում․․․ ինչու՞ պիտի պատերազմ տեսած 19-ամյա տղաս նորից հայտնվի դիրքերում։ Ես, որպես ծնող, կտրականապես դեմ եմ դրան ու ամեն ինչ կանեմ, որ ընտանիքով դուրս գանք Հայաստանից», վրդովված խոսում է մեր զրուցակիցներից մեկը։

«Շատ վատ վերաբերմունքի ենք ականատես լինում հատկապես իշխանությունների կողմից։ Ծաղրում են մեզ, այդ 3 մլն դրամներով ո՞վ է կարողանալու տուն գնել։ Մեզ չեն ուզում տիրություն անել․․․ Ավելի լավ է գնալ արտերկիր, փախստականի կարգավիճակ ձեռք բերել, քան մեր Մայր Հայաստանում ապրել», իր տեսակետն է հայտնում մեկ այլ արցախցի։

«Ասում են գնացեք սահմանամերձ գյուղերում ապրեք․․․ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի համար սահմանամերձը․․․ Հանձնելով՝ գալիս է․․․ ես արդեն մի անգամ փախչել եմ իմ Ստեփանակերտից, հիմա էլ Հայաստանի գյուղերի՞ց պետք է փախչեմ։ Համաձայն չեմ դրան, ուստի հենց առաջին հնարավորության դեպքում գնալու եմ Ռուսաստան կամ այլ տեղ», խոսում է երրորդը․․․

Ահա այսպես, մարդիկ անելանելի վիճակի բերումով, նախընտրում են դուրս գալ նաև Հայաստանից, հիմնականում անորոշության պատճառով։ Անորոշություն, որը վերաբերում է ինչպես Հայաստանի ապագային, այնպես էլ մասնավորապես՝ ապաստանած արցախցիների ճակատագրի մասին կայացվելիք որոշումներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան