Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:55 29-11-2024

Չգիտեմ, թե ինչու են արտագաղթում, ես էլ Ղարաբաղից եմ արտագաղթել․ հարցում

Վերջին տարիներին Հայաստանից ավելի շատ ՀՀ քաղաքացի է մեկնել, քան՝ ժամանել։

Իսկ ինչո՞ւ են հայաստանցիներն արտագաղթում։ Սոցիալակա՞ն պատճատռներ, հեռանկարի՞, թե՞ անվտանգության բացակայություն են տեսնում այստեղ ապրողները։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից»։

«Աշխատանք չունեն և չեն կարող ընտանիք պահել, թե չէ ամեն մարդ կուզենա իր երկրում ապրել»,- ասաց մի քաղաքացի։

Հարցվածներից շատերը նշեցին, որ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական վատ պայմաններն են։
Մի անցորդ էլ այսպիսի կարծիք հայտնեց․
«Երևի դրսում ավելի լավ կյանք են երազում»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ արտագաղթում են անվտանգության բացակայության պատճառով։
«Ինչքան տղա երեխա կա, երկրից փախցնում են երկրից, որովհետև երկրի չորս կողմը թուրքի նշանակետի տակ է»,-ասաց նա։

«Չգիտեմ, թե ինչու են արտագաղթում, ես էլ Ղարաբաղից եմ արտագաղթել»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի