Ներքին 1 ամիս առաջ - 09:53 27-09-2026

Խաղաղությունը չի կարող լինել մշտական զիջումների շղթա․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։

2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ Արցախի և Հայաստանի համար։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունից մնաց միայն վերջը։

Այս օրը մեզ պարտադրում է պահանջել ամենակարևոր հարցերի պատասխանները․ ինչո՞ւ չկարողացանք կանխել աղետը, ինչո՞ւ չկարողացանք ժամանակին դասերքաղել և կառուցել այնպիսի պետություն, որտեղ նման ողբերգություն երբեք չի կրկնվի։

Պատասխանները հստակ են․ պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ ազգային շահը՝ օրվա իշխանության քաղաքական հաշվարկով։

Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։

Խոստանում էր խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և մեր տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ։
Հաղթանակած պետությունից մենք վերածվեցինք պարտվածի։

Այսօր նույն իշխանությունը կրկին փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես իր քաղաքականության «գլխավոր ձեռքբերում»։ Խաղաղությունը, սակայն, չի կարող լինել պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա։

Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը։
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
խոստանում է խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների։

Խաղաղություն՝ հիմնված արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։

Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, ուժեղ բանակցային դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ, մրցունակ տնտեսությամբ և միասնական կամքով։

Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը։

Խաղաղություն՝ առանց զիջումների։
Խաղաղություն՝ առանց նախապայմանների։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie