Ներքին 4 տարի առաջ - 17:22 17-04-2022

Իրենց ասած խաղաղությունը առանց արժանապատվության, նվաստացումներով ապրելն է, այդ խաղաղությունը կեղծ է․ Աննա Մկրտչյան

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2,5 մլն քաղաքացիներից 1 մլն 900 հազարը Նիկոլին ասել է՝ «ոչ», կեսը ընտրություններին գալով են ասել, մյուս մասը՝ իր կազմակերպած գործընթացի մերժմամբ։ Այս մասին Ազատության հրապարակում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի բնակչության մեծ մասը Փաշինյանին ոչ միայն բանակցելու մանդատ չի տվել, այլ ընդհանրապես երկիրը ղեկավարելու։

«Հարցումները ցույց են տվել, որ մեր հանրության 80 տոկոսը ռազմական մարտահրավեր է համարում Թուրքիան ու Ադրբեջանը, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք գիտակից հանրություն և հասարակություն։ Մեր պրոբլեմը այս թրքահպատակ դավաճաններն են, ովքեր զավթել են գործադիրը, զավթել են օրենսդիրը ու հիմա էլ օրենսդիր իշխանության անունից փորձում են հայտարարություններ անել, իբրև թե՝ հայ ժողովուրդն իրենց խաղաղության մանդատ է տվել։

Իրենց ասած խաղաղությունը առանց արժանապատվության, նվաստացումներով ապրելն է, այդ խաղաղությունը կեղծ է, Հայաստանում ոչ մի օր Նիկոլը խաղաղության համար չի պայքարել, չկա այդ խաղաղության օրակարգը, ինչքան իրենք տվել են Արցախից և ինչքան իրենք ծախել են Արցախից՝ հիմա երկու այդքան իրենցից պահանջում են ու իրենք հանձն են առել դա թուրքին տալու»,-ասաց Մկրտչյանը։




Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի