Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:29 12-12-2023

Իմացել են՝ իրենց տեր Ալիևը գնում է ընտրությունների, ու հավաքվում են՝ հասկանալու, թե ինչպես օգնեն Ալիևին՝ էլի հաղթելու. Աննա Մկրտչյան

Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովն, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասն, ինչպես նաև այլ հրավիրյալներ չեն լինի:

Oragir.News-ը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել ՔՊ պատասխանատուների հետ, պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նեղ կազմով քննարկում անելը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Oragir.News-ը նույն հարցն ուղղեց նաև ընդդիմադիր գործիչ Աննա Մկրտչյանին, ում կարծիքով՝ ՔՊ-ից լավ բան սպասել պետք չէ. «ՔՊ կույտի հավաքույթները, դրանց կազմն ու բովանդակությունն ինձ ամենևին չեն հետաքրքրում։ Երբևէ չեմ հետաքրքրվել դրանց նիստերից և տեղեկատվության չեմ տիրապետում։ Դրանց կազմն էական չէ, բոլորը անկամք ու անդեմ կկատարեն այն, ինչ կհրամայեն իրենց։ Ինչ վերաբերում է դրանց կողմից ձեռնարկվող քայլերին, ինձ համար ակնհայտ է՝ լավ բան սպասել չի կարելի։ ՔՊ յուրաքանչյուր հավաք ունի կոնկրետ ուղղվածություն։ Այն է՝ հանդես գալ հայ ժողովրդի դեմ։ Այդպես է եղել մինչև հիմա և այդպես էլ շարունակվելու է։

Հայ ժողովրդին դեմ լինելն այդ կույտի էությունն է։ Թույլ տվեք ենթադրություն անելով ասել, որ իմացել են՝ իրենց տեր Ալիևը գնում է ընտրությունների, ու հավաքվում են՝ հասկանալու, թե ինչպես օգնեն Ալիևին՝ էլի հաղթելու ու էլի ամրանալու»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին