Ներքին 1 տարի առաջ - 23:49 19-11-2024

ԱԺ-ում առանց հասկանալու կնոպկա սեղմելու արդյունքում փաստաբանները թանկացնելու են իրենց ծառայությունները

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «19-րդ դարում Ամերիկյան իրավաբանների ասոցացիան՝ հասկանալով, որ առկա է իրավաբանական օգնության կարիք ունեցող անվճարունակ մարդկանց մեծ թիվ, իր կանոնագրքում սահամնեց, որ փաստաբանն իր աշխատաժամանակի առնվազն 2 տոկոսը պետք է ծախսի անվճար (pro bono) ծառայություններ մատուցելու վրա։

Հարավային Կորեայում իրավաբանները տարեկան առնվազն 30 ժամ պետք է աշխատեն անվճար՝ pro bono:

Ռուսաստանում 1864թ․ անցկացված դատական բարեփոխումների արդյունքում ներդրվեց «աղքատության իրավունքով» անվճար փաստաբան ունենալու իրավունքը։ Այն հիմք հանդիսացավ 2011թ․ ընդունված «ՌԴ-ում անվճար իրավաբանական օգնության իրավունքի» մասին օրենքը։

Անվճար՝ pro bono, փաստաբանական ծառայությունների մատուցմամբ հայտնի են բազմաթիվ հանրահայտ փաստաբաններ, օրինակ՝ նույն Ֆյոդոր Պլեվակոն։

Սոցիալապես անապահով խավերին, քաղհալածյալներին և այլ խոցելի խմբերին անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցում նաև Հայաստանում։ Թե՛ մեր գրասենյակը և թե՛ մեր բազմաթիվ այլ գործընկերներ ու գրասենյակներ իրենց աշխատաժամանակի մի էական (երբեմն՝ ահռելի) մասը նվիրում են անվճար փաստաբանական ծառայությունների մատուցմանը։
Փաստաբանությունը սոսկ բիզնես չէ, այլ՝ իրավապաշտպան առաքելություն։

Հայաստանում անվճար իրավաբանական օգնության պատմությունը կավարտվի 2025թ․ հունվարի 1-ին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի լոբինգի և ԱԺ-ում առանց հասկանալու կնոպկա սեղմելու արդյունքում փաստաբանները նախ զրկվելու են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունից և երկրորդ էապես թանկացնելու են իրենց ծառայությունների արժեքը, քանի որ մեր հարկերը թանկանալու են մոտ 6 անգամ»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է