copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:03 22-03-2024

Քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023 թ․ տարեկան հաշվետվությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Այնուհետև քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023թ․ տարեկան հաշվետվությունը։

Օրակարգային թեմաների թվում էին նաև չափման միջոցների ստուգաչափման սակագների, ստուգաչափման պարբերականության, ստուգաչափման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված