Ներքին 2 տարի առաջ - 17:41 22-03-2024

Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից. ՍԱՏՄ պարզաբանումը

Թունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:

Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝

գլխացավ, ցրվածություն,
գիտակցության մթագնում,
սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
յուրահատուկ հոտով շնչառություն,
հաճախասրտություն,
շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն,
դյուրագրգռվածություն,
աչքերի գրգռվածություն,
մաշկի վնասվածք՝ խոցեր,
մեզում/կղանքում արյան հետքեր:
Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝

1) Շնչառական ուղիներով`

վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),
առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:
2) Մաշկի միջոցով՝

թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,
թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,
աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:
3) Մարսողական համակարգի միջոցով՝

թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,
թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,
օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,
թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,
այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:
Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:

Ամենից շատ դիտված

19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր