Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:31 21-03-2024

Արվեստը նպաստում է սոցիալիզացիային․ այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է։ Չնայած դժվարություններին, նրանք ամեն գնով ներառվում են կյանքի բոլոր ոլորտներում։ Այս առումով մեծ դեր ունի «Արև-երեխաներ» ՀԿ-ն։

Դաունի համախտանիշով երեխաներից մեկը՝ Տիգրանը, որ նվագում է եկեղեցում, Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Ինչ որ նվագում ենք, մեր շնորհն է։ Դա մեզ տրված է ի վերուստ»։

Հոգեբան-երաժիշտը մեզ հետ զրույցում ասաց, որ երկար ժամանակ է՝ աշխատում է Դուունի համախտանիշով երեխաների հետ, սակայն որքան էլ մասնագետներն աշխատեն, նրանց հմտություններ փոխանցեն, որպեսզի երեխաները սոցիալիզացիայի խնդիր չունենան, ամեն դեպքում հասարակությունը պետք է պատրաստ լինի նրանց ընդունելու։

«Արվեստը լավագույն միջոցն է ինտեգրացիայի համար։ Երեխաները ոչ միայն զարգանում են, այլ նաև մարդկանց հետ հարաբերվում են, հաղորդակցվում, հասարակության լիարժեք անդամ դառնում»,-ասաց ընկեր Մանուշը։

Մասնագետը շեշտեց, որ ծնողներին մեծ ուժ ու մոտիվացիա է պետք՝ չհիասթափվելու, անընդհատ աշխատելու համար։

«Ծնողներն էլ ավելի ինքնավստահ են դարձել, չենք թաքցնում իրենց երեխաներին»,- նկատեց մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը