Ավելին 4 տարի առաջ - 19:29 18-02-2022

Դաունի համախտանիշով մոդելն առաջին անգամ ներկայացրել է Victoria’s Secret-ը

Պուերտոռիկացի մոդել Սոֆյա Ժիրաուն դարձել է Victoria's Secret-ի՝ Դաունի համախտանիշով առաջին մոդելը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Նա մասնակցել է Love Cloud Collection ներքնազգեստի դեբյուտային շարքի գովազդային արշավին։
«Ժամանակին ես երազում էի դրա մասին, աշխատում էի դրա վրա, իսկ այսօր երազանքս իրականացավ: Վերջապես, ես կարող եմ ձեզ բացահայտել իմ մեծ գաղտնիքը: Ես Դաունի համախտանիշով՝ Victoria's Secret-ի առաջին մոդելն եմ: Շնորհակալություն, Victoria's Secret, որ իմ մեջ մոդել տեսաք, որն ունի #NoLimits և ինձ դարձրեցիք Love Cloud Collection ներառական արշավի մասնակից: Ներսում և դրսում սահմաններ չկան»,- գրել է 24-ամյա Ժիրաուն Instagram-ում:
Բացի այդ, Սոֆյան դարձել է երկրորդ պուերտորիկացին, որը ներկայացնում է Victoria's Secret-ը:
Հարկ է նշել, որ Ժիրաուն մոդելային բիզնեսում է 2019 թվականից։ Նա արդեն բացել է իր սեփական Alavett առցանց խանութը, որը կոչվում է I love it: Նաև 2020-ին աղջիկը մասնակցել է Նյու Յորքի Նորաձևության շաբաթում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին